2856 դիտում
09:09 24-04-2014
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը կնշանակվի նախարար. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. Կադրային նշանակումներն ու քննարկումները շարունակվում են: Ընդ որում, շատ դեպքերում, առավոտյան մի որոշում է կայացվում, երեկոյան՝ մեկ այլ. փոխնախարար Պավլիկ Սաֆարյանին ֆինանսների նախարար դարձնելու որոշումը մի քանի անգամ տրանսֆորմացիայի է ենթարկվել: Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանին, ապա երեկոյան արդեն հրապարակվեց նրան քաղաքաշինության նախարար նշանակելու որոշումը:
Թերթի տեղեկություններով, նրա տակ են «պատրաստվում» բերել նաև հուշարձանների պահպանության և մի շարք այլ «յուղոտ թիքաներ», որպեսզի նարեկյան ստեղծագործ միտքն արձաններ կառուցելու գործում պարապուրդի չմատնվի: Նախկին քաղշինը, ըստ ամենայնի, կձևափոխվի՝ կվերածվի կոմիտեի կամ այլ մարմնի՝ Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը ևս կպահպանի իր պորտֆելը. նա հիմա Փարիզում է' աշխատանքային գործուղման, կվերադառնա, և Սերժ Սարգսյանը կասի իր տղամարդկային խոսքը: Մեր տեղեկություններով, բնապահպանության նախարարի հարցը ևս գրեթե լուծված է. Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն է պատրաստվում ստանձնել այդ պորտֆելը: Ո՞վ կդառնա Արարատում մարզպետ, այս պահին հայտնի չէ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4909 դիտում
12:35 02-02-2017
ՀՀ Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Արարատի մարզպետ
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1753 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»