Հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսի կինը եռյակի է լույս աշխարհ բերել
Հայտնի փոփ երգիչ Ֆարել Ուիլյամսն ու նրա կինը՝ Հելեն Լասիչանը, միանգամից 3 երեխաների ծնողներ են դարձել, գրում է Daily Mail-ը։
Կայքը նշում է, որ աստղային զույգի երեխաները ծնվել են դեռևս այս տարվա հունվարի սկզբին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երեկ։
Երգչի ներկայացուցիչը չի նշել, թե երեխաները ինչ սեռի են, ինչպես նաև նրանց անունները, սակայն ասել է, որ և մայրը, և փոքրիկներն իրենց շատ լավ են զգում։