1028 դիտում
13:26 31-10-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է վթարային շքապատշգամբների նորոգման 2014 թվականի ծրագիրը
Հունիս ամսից մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում մեկնարկել էին վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները:
Այս ընթացքում նորոգվել է թվով 87 բազմաբնակարան շենքերի 200 վթարային պատշգամբ: Ցանկում ներառվել էին այն բազմաբնակարանները, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ էր: Ընդ որում, յուրաքանչյուր շքապատշգամբ նորոգվել է նախապես հաստատված առանձին նախագծերով:
Հիշեցնենք, որ շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մի մաս, ըստ էության պետք է նորոգեն համատիրությունները, սակայն, որպես բարի կամքի դրսևորում, հաշվի առնելով, որ շքապատշգամբների նորոգումը բավական ծախսատար է, նաև տվյալ բնակարանների բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման նկատառումով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ միջոցներ են հատկացվել այս ծրագիրն իրականացնելու համար: Ծրագիրն, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նաև 2015 թվականին:
Նմանատիպ նյութեր
982 դիտում
16:42 02-06-2015
Մեկնարկել է մայրաքաղաքի վթարային շքապատշգամբների նորոգման տարեկան ծրագիրը
921 դիտում
15:50 30-10-2015
Ավարտվել է վթարային շքապատշգամբների նորոգման 2015թ. ծրագիրը
1112 դիտում
16:59 10-08-2016
Շարունակվում է երևանյան վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրը
Այս բաժնից
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1699 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
532 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր