211652_close_icon
views-count2367 դիտում article-date 10:59 31-01-2017

Լրատվամիջոցների աշխատանքում պատճառահետևանքային կապ փնտրելու կարիք չկա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Շաբաթ օրը «Առավոտի» թղթակիցը նկատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Եռաբլուրում, ի տարբերության այլ պաշտոնյաների, չի խաչակնքել։ Դա պարզապես հետաքրքիր մանրամասն էր, տեղեկություն, որը ոչ մի գնահատական չի պարունակում։ Կան բազմաթիվ մարդիկ, որոնք խաչակնքելուց 5 րոպե անց սարսափելի մեղքեր են գործում։ Կան նաև այնպիսիները, որոնք նման սովորություն չունեն կամ նույնիսկ ընդհանրապես աթեիստ են, բայց ազնիվ, պարկեշտ մարդիկ են։ Կարող է, իհարկե, նաև հակառակը լինել՝ ոչ մի մահկանացու որևէ մեկի դատավորը չի։ Բայց արի ու տես՝ լրագրողի նկատած փոքրիկ երանգի, դետալի շուրջ Ֆեյսբուքում և «Առավոտի» կայքում ակտիվ քննարկում ծավալվեց, թե ինչու «Առավոտն» այսպես գրեց, ինչ նկատի ուներ և այլն։ Կամ A քաղաքական գործիչը B գործչի մասին վատ բան է ասում, B-ն կարող է զանգել խմբագրություն և դժգոհել՝ «ինչու է «Առավոտը» մեզ «հագնում»։ Բայց իրականում «հագնում է» ոչ թե «Առավոտը», այլ B գործիչը, մենք ընդամենը վերարտադրում ենք։ Եթե բան ունես ասելու, նույն ձևով «հագիր» այդ B-ին (իհարկե, կոռեկտության սահմաններում), և եթե մենք չհրապարակենք, ապա կարող ես կասկածներ ունենալ, որ մենք կատարում ենք A-ի պատվերը կամ գոնե համակրում ենք նրան։ Իհարկե, դժվար է հավատալ, որ մեզ ոչ A-ն է պետք, ոչ B-ն»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր