ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդին օրերս հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի անդամներից Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, օրերս հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ դատավորին հրազենային վնասվածք հասցրել են՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավորը հաստատել է հրազենային վնասվածք ստանալու փաստը՝ տեղեկացնելով, որ իրականում անզգուշության հետևանք է տեղի ունեցածը։ «Որ ասեմ կրակել են, կհավատա՞ք։ Ես ինքս եմ իմ ոտքին անզգուշությամբ կրակել»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել որսի ժամանակ՝ անզգուշության հետևանքով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]