Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր՝ հունվարի 27-ին, «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին ընդառաջ ստեղծված՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: