211652_close_icon
views-count10241 դիտում article-date 11:42 28-01-2014

Հայոց բանակը 22 տարեկան է. շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր

Այսօր Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձն է: Բանակն անցել է բավականին ծանր, բարդ և խոչընդոտներով լի ուղի, սակայն այսօր հաստատուն և ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ պատրաստ անառիկ պահելու մեր սահմանները թշնամու հարձակումներից և հետ մղելու ցանկացած գրոհ: Հայոց բանակի ստեղծումը կապված է 1992-94 թվականների հետ, երբ Արցախի ազատագրման համար համազգային պայքար ծավալվեց, որով և հիմք դրվեց մեր բանակի ստեղծման և հիմք դրվեց Հայաստանի 3-րդ Հանրապետության ստեղծմանը: ՀՀ բանակի կազմավորումն ու զարգացումը կարելի է բաժանել 3 առանցքային փուլերի. 1. 1988թվականի փետրվարից 1992թվականի մայիս ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։ 2. 1992 թվականի հունիսից 1994 թվականի մայիսնընկած ժամականահատվածում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էինԱդրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։ 3. 1994թվականի հունիսից մինչ այսօր զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։ 1990թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։ Շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր

Նմանատիպ նյութեր