3655 դիտում
18:23 25-01-2017
Շուտով «Վերնիսաժը» նորովի ու բարեկարգ կներկայանա երևանցիներին ու քաղաքի հյուրերին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության 2016թ. ծրագրերն ու նախանշել 2017-ի անելիքները: Քաղաքապետի տեղակալը նախ նշել է, որ առևտրի և սպասարկման ոլորտում դեռ տարիներ առաջ ձեռնարկված աշխատանքների հիմքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքար ծավալելն էր:
Ըստ այդմ, ձեռքբերումներն ակնառու են, սակայն անելիք դեռ կա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, առևտրով զբաղվելու համար բոլոր վարչական շրջաններում կառուցվել են 28 փոքր շուկաներ` սահմանված չափանիշների ապահովմամբ:
Այդ համատեքստում, մեկ անգամ ևս անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի անթույլատրելիությանը, Դավիթ Օհանյանը նշել է , որ վարչական տույժերի նպատակը բնավ էլ բյուջեն այս կերպ համալրելը չէ, այլ քաղաքացիներին օրինականության մղելը:
«Մենք պարզապես ցանկանում ենք, որ բոլորն օրենքով սահմանված վայրերում և օրենքով թույլատրելի ապրանքներ վաճառեն: Եվ ուզում եմ փաստել, որ արձանագրությունների թիվը տարեցտարի նվազում է»,- նշել է Դավիթ Օհանյանը:
Ի հավելումն ասվածի՝ քաղաքապետի տեղակալը հիշեցրել է, որ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ 2016թ. նույնպես գործել է գյուղմթերքի 2 տոնավաճառ:
Սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների վաճառքի՝ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու նպատակով հսկողություն է իրականացվել նշված գործունեությամբ զբաղվող բոլոր օբյեկտների նկատմամբ` վերը նշված
գործառույթները Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ հաստատված կետերի, ներառյալ տեղակայման վայրի և մյուս չափորոշիչների ապահովման նպատակով: Վարչության կողմից իրականացվող հաջորդ գործառույթը ոգելից խմիչքների, ծխախոտի և հանրային սննդի թույլտվության տեղական տուրքն էր, որը նախկինում միատեսակ էր բոլորի համար: 2016թ. ընդունված օրենքով այժմ արդեն տուրքը գանձվում է ըստ գործունեության զբաղեցրած տարածքի մակերեսի: Անդրադառնալով ժամը 24:00-ից հետո գործող օբյեկտներին՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքացիների բողոքների հիման վրա 44 օբյեկտների արգելվել է գործունեությունը կեսգիշերն անց:
Տարվա ընթացքում սննդի անվտանգության տեսչության հետ շարունակվել է հսկողությունը պիտանության ժամկետն սպառած ապրանքների, ինչպես նաև անչափահասներին ծխախոտի և ոգելից խմիչքի վաճառքն արգելելու նպատակով:
[b]Ինչ վերաբերում է «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման, պայմանների բարելավման և այդ հատվածում վաճառքի համար թույլատրելի ապրանքների ցանկի կանոնակարգմանը. համալիր աշխատանքները տարածքի վարձակալի հետ ավարտվել են, և շուտով «Վերնիսաժը» նորովի ու բարեկարգ կներկայանա երևանցիներին ու քաղաքի հյուրերին: [/b]
Ընդ որում, տարածքում նախկինում առևտրային գործունեություն ծավալող քաղաքացիները, որոնք վաճառքի համար Երևանի
ավագանու որոշմամբ սահմանված կարգով այլևս տվյալ ապրանքը վաճառելու իրավունք չունեն, տեղափոխվել են քաղաքի համապատասխան այլ շուկաներ ու տարածքներ:
2017թ. կշարունակվի չգործող կրպակների ապամոնտաժումը: Հիշեցնենք, որ, ըստ դասակարգման, նախ ապամոնտաժվում են լքյալ կրպակները, այնուհետ փաստացի տնօրինվող, սակայն չգործողները, ինչպես նաև մայթերի միջնամասում տեղադրված այն կրպակները, որոնք խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
21834 դիտում
15:07 06-10-2017
FastCredit-ի մեծ և խենթ երաժշտական նվերը՝ բոլոր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին
1291 դիտում
21:39 24-06-2024
Երևանցիներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը․ Տիգրան Ավինյան
Այս բաժնից
1309 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4765 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած