211652_close_icon

ՌԴ-ում հայկական միրոավտոբուսի վթարից տուժածներից մեկը վաղը կվիրահատվի

views-count3461 դիտում article-date 16:34 24-01-2017
Ռուսաստանի Դաշնության Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության կայքը։ ՀՀ 5 քաղաքացիները շարունակում են բուժվել վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներում։ Տուժածներից Գ.Դ.-ին (1992թ.) նախապատրաստում են վիրահատության։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով։

Նմանատիպ նյութեր