Անջեյ Կասպրշիկը և Ադրբեջանի պաշտանության նախարարը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են։ Հանդիպման ընթացքում քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է haqqin.az պորտալը, տեղեկացրել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Քննարկվել են նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչպես նաև 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Հայատսնաի տարածք իրականացրած սեփական դիվերսիայի զոհը դարձած զինծառայող Չինգիզ Ղուրբանովի դին վերադարձնելու հարցը։