4345 դիտում
10:42 21-01-2017
Լապշինի արտահանձնումը հումանիտար, քաղաքական և տնտեսական ծանր հետևանքներ կունենա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել բավարարել Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին դիմումը: Սերգեյ Լավրովին հունվարի 17-ի հայտնի ասուլիսում հարց էր ուղղվել Լապշինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Կարիք չկա նկարագրելու, թե ինչ ծանր հումանիտար, քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Լապշինի արտահանձնումը: Դրանից հետո ջանքերը՝ Արցախն ինտեգրել միջազգային հանրությանն ու աշխարհին, շատ լուրջ խոչընդոտների առաջ կկանգնեն: Բոլոր այն օտարերկրացիները, ում միջոցով դա պետք է արվեր, Արցախ այցելելուց առաջ շատ երկար կմտածեն և ավելի հավանական է` պարզապես հրաժարվեն այդ մտքից:
Սա է պատճառը, որ Հայաստանը Ռուսաստանից և Իսրայելից շատ ավելի մտահոգ է և ամեն կերպ փորձում էր կանխել Լապշինի արտահանձնումը: Բայց, փաստորեն, դա ոչ մեկին չհաջողվեց. Ռուսաստանը չկարողացավ լծակներ բանեցնել Բելառուսի վրա, Իսրայելը`Ադրբեջանի վրա: Հայաստանն էլ, իհարկե, որևէ լծակ չուներ:
Թեև պետք է հիշել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում մեծ բարեկամ ունի, որի հետ այնպիսի եղբայրական հարաբերությունների մեջ է, որ Երևան ժամանելիս գիշերում է նրա տանը: Գագիկ Ծառուկյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի ջերմ հարաբերությունները որևէ մեկի համար գաղտնիք չեն: Արդյո՞ք փորձ արվել է այս խողովակն օգտագործել Լապշինի գործում, դժվար է ասել»:
[b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2008 դիտում
19:25 17-01-2017
Հանրային Խորհրդում քննարկել են բլոգեր Լապշինի ձերբակալությունն ու նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնումը
3964 դիտում
16:44 10-02-2017
EOI-ի արձագանքը. Լապշինի արտահանձնումը մտահոգիչ է նրա խոշտանգման ենթարկվելու իրական հնարավորության պատճառով
3334 դիտում
10:56 26-11-2016
Գազի էժանացումը կարող է հետագայում ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
928 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
874 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»