211652_close_icon

Երևանից ժամանած բժիշկների խումբը բուժծառայություններ է մատուցել Ստեփանակերտի «Մանկական» հիվանդանոցում

views-count4753 դիտում article-date 23:07 20-01-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այցելել են Ստեփանակերտի «Մանկական» հիվանդանոց: Երևանի վերոնշյալ բուժհաստատության մասնագետները՝ վիրաբույժ, նյարդաբան, մանկաբույժ, քիթ- կոկորդ-ականջ հիվանդությունների մասնագետ, տեղում կազմակերպել են հիվանդների հետազոտում, նաև անցկացրել են խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկական միջամտություններ: Բացի այդ, ԼՂՀ առողջապահության նախարարությանը փոխանցվել է անհրաժեշտ դեղորայք:

Նմանատիպ նյութեր