Թեհրանում 17 հարկանի առևտրի կենտրոն է փլուզվել. կա 50-ից ավելի զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնում գտնվող Plasco 17 հարկանի առևտրի կենտրոնի շենքում բռնկված խոշոր հրդեհի ժամանակ շենքը փլուզվել է, հաղորդել է PressTV-ն։
Հաղորդվում է առնվազն 50 զոհի մասին, որոնցից 30-ը հրշեջ-փրկարարներ են։ Վիրավորվել է 70-ից ավելի մարդ։ Տարհանվել են մոտակայքում գտնվող Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Գերմանիայի դեսպանատները։
Առևտրի կենտրոնը առաջին բազմահարկ շինությունն էր, որ կառուցվել է Իրանում 1960-ական թվականներին։