2849 դիտում
15:46 19-01-2017
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է. մոտակա գագաթաժողովում այս հարցում հստակություն կլինի. Շավարշ Քոչարյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Հարցին՝ Հայաստանին չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ իր ներկայացուցիչը չի գլխավորում ՀԱՊԿ-ը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Նախ, ճիշտ հասկանանք ինչ է կատարվել: Առաջինը՝ ընդունվել է որոշում, համաձայն որի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է փոխարինվի: Եվ եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում, համաձայն ռուսական այբուբենի, առաջինը Հայաստանն է: Այդ որոշումը կայացվել էր, նախորդ տարի նաև արձանագրվել էր, որ ռոտացիան պետք է մտնի ուժի մեջ այս տարվա հունվարի մեկից և ՀԱՊԿ քարտուղարը պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչը»:
Շավարշ Քոչարյանի խոսքով, սակայն, Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ այդ հարցի վերաբերյալ համաձայնության չեն եկել, հաջորդ գագաթաժողովին չի մասնակցել Բալառուսի նախագահը: Այդ պատճառով ոչ թե նոր գլխավոր քարտուղար է նշանակվել, այլ պաշտոնակատար:
«Մոտակա գագաթաժողովում այդ հարցում հստակություն կլինի, իսկ այդ տեղը Հայաստանինն է»,- ամփոփելով ասաց Շավարշ Քոչարյանը:
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
09:16 18-11-2020
Վաշինգտոնն ու Փարիզը հստակություն են ակնկալում Մոսկվայից ԼՂ հարցում․ «Ամերիկայի ձայն»
5081 դիտում
14:16 28-02-2021
Վաշինգտոնը հորդորում է Երևանին անհապաղ հստակություն մտցնել Իրանում հայտնված Boeing 737 ինքնաթիռի հարցում
2369 դիտում
18:22 26-05-2021
ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում . Փաշինյանը հստակություն է ակնկալում
Այս բաժնից
1957 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1444 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
829 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին