Արամի տունը կպահպանվի. Կամո Արեյան
Արժեք ներկայացնող շենքեր չեն քանդվի 2017թ-ին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Երևանի փոխքաղաքապետ Կարո Արեյանը:
«Եթե խոսքը գնում է ներդրումային ծրագրերում այնպիսի շենքերի մասին, որոնք ճարտարապետական և քաղաքաշինական նշանակություն ունեն, նման միտում և ծրագիր չկա: Հին Երևանի նախագծի հատվածում Արամի ապրած տունն էլ պահպանվելու է»,- ասաց նա:
Կամո Արեյանն անրդարդարձավ նաև փողոցների վերանորոգումներին առնչվող հարցին. «Ստորգետնյա վթարները հանգեցնում են վերանորոգումների փողոցներում, եթե երեք անգամ աշխատանք են անում, դա ամենևին ասֆալտի հետ կապված չէ, դա բնորոշ է քաղաքին, քանի որ կապիտալ կառուցված փողոցը կարող է քանդվել, երբ կոյուղային վթար է լինում»,-ասաց նա: