Երևանի աղբահանություն հիմնարկի 853 հաստիքին կավելացվի 138-ը. Կամո Արեյան․ Freenews.am
Երեւանի ավագանին այսօր հերթական նիստի ժամանակ հաստատեց «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի որոշումը փոփոխության ենթարկելու մասին նախագիծը: Գրում է Freenews.am-ը։
Փոփոխման ենթարկվեց հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը: Նախագիծը զեկուցեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Գործող հաստիքացուցակով հաստատված է 853 հաստիք: Ըստ Արեյանի՝ նոր հաստիքների ավելացումը կազմում է 138 միավոր:
Քաղաքապետի խորհրդականի փոխանցմամբ՝ վերջին երկու տարվա փորձը ցույց է տվել, որ համալրված են լինում միջինում 760 միավոր հաստիքներ: Մոտ 90 միավոր հաստիք մշտապես թափուր է մնում:
«Ստեղծման օրվանից մինչ օրս հիմնարկը տարբեր ժամանակահատվածներում փուլ առ փուլ համալրվել է տեխնիկայով, եւ այսօր առկա է ընդհանուր թվով 120 միավոր տեխնիկա (աղբատար, փոշեկուլ, տրակտորներ, ինքնաթափ եւ բազմաֆունկցիոնալ մեքենաներ): Հիմնարկի ստեղծման օրվանից աշխատանքների ծավալները տարեց տարի ավելանում են»,-մանրամասնեց Արեյանը:
Նրա խոսքով՝ այս ընթացքում բազմաբնակարան շենքերի գործող թվով 3415 աղբախցերի ավելի քան 90%-ը փակվել եւ կոնսերվացվել է, որոնց աղբահանությունն իրականացվում էր այլ կազմակերպությունների միջոցով: Փակվող եւ կոնսերվացվող աղբախցերի փոխարեն բազմաբնակարան շենքերի աղբը գեներացվում է նոր տեղադրված աղբամաններում, որտեղից աղբահանությունը իրականացնում է հիմնարկը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։