Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ ՊԲ զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/18/1056343/]սահմանը պաշտպանելիս[/url] ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։