Նորվեգական դիզայնի ոճ է համարվում «Վիշապի ոճը», որը ազգային ռոմանտիկության դրսևորում է
Վիշապի ոճը դիզայնի և ճարտարապետության ոճ է, որն առաջացել է Նորվեգիայում: Լայնորեն կիրառվել է 1880-1910 թվականներին։ Ռոմանտիկ ազգային ոճի և ազգային ռոմանտիկության դրսևորում է:
Վիշապի ոճի ներշնչանքի աղբյուրը եղել են վիկինգները և միջնադարյան Սկանդինավիայի արվեստն ու ճարտարապետությունը: Նորվեգիայում մեծ տարածում են ունեցել փայտե եկեղեցիներն ու նավերը: Այդպիսի նավեր են պահպանվել, օրինակ, Գոքսթադում, Օսեբերգում։
Ոճի առանձնահատկություններից է նորվեգական մոտիվի կիրառումը, օրինակ` վիշապների, օձերի թեման: Նոր դարաշրջանում հին ավանդույթների կիրառման նախաձեռնությամբ հանդես են եկել ճարտարապետներ Հոլմ Մյունթեն և Բալթազար Լանգեն։ Մյունթեի նախագծով վիշապի ոճով Գերմանիայի Պոտսդամ քաղաքում կառուցվել են Kongsnæs կայարանը նավաստիների համար, կայսր Վիլհելմ II-ի որսորդական առանձնատունը:
Վիշապի ոճին բնորոշ են հետևայալ առանձնահատկությունները.
Փայտե անպաշտպան պատեր
Վիշապի գլխի տեսքով զարդարանքներ
Մեծ տանիքներ և քիվեր