Զլաթան Իբրահիմովիչ. Պոգբան պետք է կարողանա դիմակայել ճնշմանը
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Լիվերպուլի» հետ խաղից (1:1) հետո մանկունյանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի հասցեին քննադատության ալիքը: Հիշեցնենք, որ Պոգբան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, որի պատճառով 11 մ. հարված նշանակվեց:
«Ճնշումն ինձ դուր է գալիս: Սակայն ես Պոգբային այնքան էլ լավ չեմ ճանաչում անձամբ, որպեսզի նույնն էլ նրա մասին ասեմ:
Եթե դուք ցանկանում եք թոփ մակարդակի վրա խաղալ, օրը 24 ժամ ճնշման տակ եք լինելու: Իսկ եթե բացի այդ, նաև լավ եք խաղում, ապա ճնշումը ավելի մեծ կլինի:
Մենք պետք է սովորենք դրան, քանի որ ամենաբարձր մակարդակի վրա ենք գտնվում: Անկասկած, Պոլը նույնպես այդ մակարդակի խաղացող է, այդ իսկ պատճառով ճնշումը միշտ կլինի», ասել է Իբրահիմովիչը: