slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մեր գիտական պոտենցիալն ի զորու է լուծել ռազմական և տնտեսական շատ բարդ խնդիրներ. Սամվել Հարությունյան
211652_close_icon

Մեր գիտական պոտենցիալն ի զորու է լուծել ռազմական և տնտեսական շատ բարդ խնդիրներ. Սամվել Հարությունյան

views-count3129 դիտում article-date 14:33 17-01-2017
2016 թվականի համար ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմել է 14.2 միլիարդ ՀՀ դրամ, իսկ 2017 թվականի բյուջեում աճը կազմել է 0,8 տոկոս: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ գիտության ոլորտում Հայաստանն ասոցացված է Եվրոպայի հետ և բոլոր ծրագրերին կարող է լիարժեք մասնակցել: Անդրադառնալով ռազմաարդյունաբերության ոլորտում գիտության դերակատարությանը, Սամվել Հարությունյանը նշեց. «Մեր գիտական պոտենցիալն ի զորու է լուծել շատ բարդ խնդիրներ թե՛ ռազմական թե՛ տնտեսական առումով»,- ասաց նա և նշեց, որ անցած տարի Պաշտպանության նախարարությունը 42 ծրագիր է ֆինանսավորել: Սամվել Հարությունյանը գիտության նկատմամբ հասարակության վերաբերմունքի դրական փոփոխություն է նկատում. «Մոտ 400 գիտնական ունենք, ովքեր բարձր միջազգային ռեյտինգ ունեն, ինչը բավականին լուրջ թիվ է»: Անդադառնալով գիտնականների ցածր աշխատավարձերին վերաբերվող հարցին, Գիտության պետական կոմիտեի նախագահը նկատեց, որ գիտության ոլորտում 6700 աշխատող կա, որոնցից 1200-1300-ը 200-450 հազար դրամ աշխատավարձ են ստանում: «Մենք հասել ենք նրան, որ ակտիվ գիտնականը տարբեր ծրագրերից կարող է փող ստանալ»,- հավելեց նա:

Նմանատիպ նյութեր