Իրաքցի զինվորականների ձեռքում են հայտնվել ԻՊ-ի շարքերում կռվող Ադրբեջանի քաղաքացիների անձնագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրաքցի զինվորականները Twitter-ի իրենց միկրոբլոգում հրապարակել են տեսանյութ, որում ցուցադրում են Մոսուլում իրականացված մեծ օպերացիայի ժամանակ հայտնաբերված արտասահմանյան անձնագրեր։
Նրանց տերերը, ինչպես ենթադրում են, կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում։
haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ անձնագրերից առնվազն 2-ը Ադրբեջանի քաղաքացիների են պատկանում։ Կան անձնագրեր արաբական պետությունների, Ռուսաստանի և այլ երկրների։