2895 դիտում
09:46 17-01-2017
Կառավարությունը հույս ունի, որ «ռուսական ծագմամբ» 300 միլիոն դոլարի ներդրում է կատարվելու Հայաստանում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարվա ընթացքում «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է իրականացվելու Հայաստանում։ Թե որ ոլորտներում՝ դեռ հայտնի չէ:
Մեր աղբյուրների պնդմամբ, այդպիսի քաղաքական որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավում, և դրա նպատակը Կարեն Կարապետյանի կառավարությանը աջակցության ցուցաբերելն է։ Այդ աջակցության շնորհիվ Կարապետյանի դիրքերը Հայաստանի իշխանության մեջ և հանրության աչքում պետք է ամրապնդվեն։
Նկատենք, որ 300 միլիոնը այնքան էլ մեծ գումար չէ մեր տնտեսության համար, սակայն եթե հաշվի առնենք, որ ամբողջ 2016 թվականի ընթացքում օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի ծավալը նույնիսկ դրա կեսը չի կազմել, ապա կարելի է ասել, որ այդ ներդրումը շատ «երևացող» կլինի և կծառայի իր նպատակին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9453 դիտում
21:39 30-11-2018
Շուրջ 300 միլիոն դոլարի ներդրում. Հայաստանում արտադրական համալիր կկառուցվի. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
4541 դիտում
17:09 21-01-2022
Հայկական Ռոբին ռոբոտը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին