Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տիկնոջ հոգեհանգիստը կկայանա վաղը
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն իր [url=https://www.facebook.com/anahit.haytayan?fref=ts]ֆեյսբուքյան[/url] էջում գրել է.
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տիկնոջ՝ Նատալյա Ալթունյանի անժամանակ վախճանի մասին բոթը երեկ բոլորն ընդունեցին խորը ցավով և մեծ ափսոսանքով՝ վշտակցություն հայտնելով Ալթունյան ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին։
Նրան ճանաչողները ցավ են ապրում ոչ միայն երիտասարդ կնոջ, այլև չափազանց բարի, շնորհաշատ և նվիրված տիկնոջ, ընկերոջ, պայծառ մարդու կորստյան կապակցությամբ։
Նատալյա Ալթունյանի հոգեհանգիստը կկայանա վաղը՝ հունվարի 16-ին, ժամը 18-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 17-ին, ժամը 13-ին նույն տեղից։