4273 դիտում
23:28 13-01-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել են Շիրակի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Շիրակի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
Ծրագրերն ուղղված են եղել մսամթերքի վերամշակման, անվտանգության համակարգերի, մշակաբույսերի, կաթնամթերքի արտադրության, ծառայությունների մատուցման ու զբոսաշրջության ոլորտներին:
Կառավարության ղեկավարը կարևորել է մարզպետարանի ակտիվ և հետևողական աշխատանքը բիզնես հանրության հետ՝ գաղափարներն ու ծրագրերը կյանքի կոչելու գործընթացին նոր թափ հաղորդելու նպատակով: «Պետք է այնքան աշխատել, գնալ յուրաքանչյուր ներդրողի, ծրագրի հետևից՝ մինչև արդյունք ստանանք:
Համաֆինանսավորվելու է արդյունավետություն, հեռանկար և ներուժ ունեցող ծրագրերը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ համագործակցելու և մշտական հետադարձ կապ պահպանելու նպատակով նշանակել պատասխանատուներ յուրաքանչյուր բիզնեսմենի հետ ակտիվ աշխատելու համար:
Նմանատիպ նյութեր
3760 դիտում
17:42 11-01-2017
Կառավարությունում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները
2957 դիտում
15:28 07-03-2017
ՀՀ գյուղնախարարությունում քննարկվել են Արմավիրի մարզից ստացված գյուղոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք