211652_close_icon
views-count2778 դիտում article-date 23:02 13-01-2017

ՀՀ պաշտպանության նախարարության 2016 թ-ի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները

1. ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 100-րդ և 101-րդ կետերի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել. 1) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով զորամասերի հրամանատարի և նրա տեղակալների պարտականությունների շարքում լրացվել են զինվորական ծառայության անվտանգության համար պատասխանատու լինելու դրույթներ, փոփոխություններ են կրել օրվա վերակարգի կողմից շինությունների մաքրման, հերթապահ ստորաբաժանումների և հսկիչ-անցագրային կետերի ծառայության իրականացման, զինծառայողների կողմից գնդի և կայազորի սահմաններից դուրս գալու, զինծառայողներին առողջական վիճակի պատճառով ծառայողական պարտականություններից կամ պարապմունքներից ազատելու, զորամասի մարտական դրոշի պահպանության հարաբերությունները կարգավորող դրույթները: Օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 08.09.2016թ. կայացած նիստում և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: 2) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով փոփոխություններ են կրել զորամասերում և մշտական տեղակայման վայրից դուրս պահակախմբերի և պարեկների ծառայության իրականացման, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության, հերթապահ ստորաբաժանումների հանգստի, զորամասի մարտական դրոշի պահպանության, զենքը և զինամթերքը պահելու հարաբերությունները կարգավորող դրույթները: Օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 06.10.2016թ. կայացած նիստում և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: 2. ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշմամբ հաստատված գերակա խնդիրների ցանկի 56-րդ կետի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ուղղությամբ գերակա խնդիր է ճանաչվել` - Հայաստանի Հանրապետության զինված ուժերում «Հրամանատրում` առաջադրանքի միջոցով» համակարգի ներդրումը: երակա խնդրի իրականացմանն ուղղված քայլեր են նախատեսվել` պատերազմի (ռազմական և մարտական գործողությունների) վարման առավել օպտիմալ ձևերի ու եղանակների մշակումը, ՀՀ ԶՈւ կառավարման համակարգում կառավարման մարմինների լիազորությունների և գործառույթների շրջանակների որոշումը, համակարգի ներդրման շրջանակներում ՀՀ ԶՈՒ անձնակազմի վերապատրաստման նպատակով գործընկեր երկրների ռազմաուսումնական կենտրոններում անցկացվող դասընթացներին (անհատական պատրաստություն) և զորավարժություններին (հավաքական պատրաստություն) մասնակցությունը, ՀՀ ԶՈւ կառավարման մարմինների, կառավարման կետերի կառուցվածքի և տեխնիկական միջոցներով հագեցվածության վերանայումը, համապատասխան կարգավորիչ և ղեկավար փաստաթղթերում փոփոխությունների ու լրացումների կատարումը (ըստ անհրաժեշտության` նոր փաստաթղթերի մշակում): Գերակա խնդրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվել են ՀԱՄ-ի հայեցակետերը և հիմնական հատկանիշները, հաստատվել է ՀԱՄ-ը ամբողջապես ներդնելու պլան-ժամանակացույց, որի համաձայն նախատեսվում է մինչև 2020 թվականն իրականացնել մի շարք ծրագրեր` ուղղված համակարգի փորձնական ներդրմանը, մարտական և ուսումնական փորձի կուտակմանը, վերլուծությանը և զորքերում տարածմանը: Միջազգային փորձի ուսումնասիրման շրջանակներում նախարարության ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակով Եվրոպայում մասնակցել են ԱՄՆ ցամաքային զորքերի զորավարժությանը: Իրականացվող գործընթացին օժանդակել է նաև ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը, որը խորհրդատվություն է տրամադրել միջազգային փորձի, համակարգի էության և ՀՀ զինված ուժերում դրա ներդրման, ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, հրամանատարների կողմից որոշումների ընդունման կարգի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր