Հրանտ Բագրատյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքով. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել դաշինքով, սակայն չի հայտարարում, թե ով է իր գործընկերը, ում հետ է պատրաստվում դաշինք կազմել։
«ՉԻ» հարցին ի պատասխան նա միայն ասել է՝ դաշինք կազմելու մտադրության մասին։ «Հայտարարության կլինի՝ կիմանաք։ Չեմ ուզում հիմա հայտարարել, թե ում հետ»,– ասել է նա։ Բագրատյանը միայն նշել է, թե ինքը լինելու է ընդդիմադիր դաշտում։ Իսկ ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին նա նշել է «Այս պահին ոչ մի հայտարարություն չեմ ուզում անել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]