119709 դիտում
10:20 13-01-2017
Սկանդալ՝ Հայաստանի քննչական կոմիտեում. քննիչը կասկածվում է 20 մլն դրամի «ռազբոյի» գործով կալանավորի 3մլն 500 հազար դրամ արժողությամբ «Վերտու» տեսակի հեռախոսը «իրենով անելու» մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչ Դավիթ Շահբազյանի լիազորություները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում 2016 թ.-ին տեղեկություն էր ստացվել, որ 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդերի ավազակային հարձակման եղանակով կատարելու մեջ կասկածվող Անդրանիկ Աբրահամյանը հաղորդում է տվել, որ քննիչ Դ. Շահբազյանը չարաշահել է պաշտոնական լիազորությունները:
ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երբ ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվել են, քննիչ Դ. Շահբազյանը ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել է կալանավորին պատկանող 3մլն 500 հազար դրամ արժողությամբ «Վերտու» ապրանքնիշի հեռախոսը, սակայն ելնելով շահադիտական նպատակներից՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, թաքցրել է թանկարժեք հեռախոսի հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին:
ՀՔԾ-ն կարծում է, որ քննիչը չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները և էական վնաս է հասցրել ինչպես պետության, այնպես էլ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով կալանավորված Ա. Աբրահամյանի օրինական շահերին և իրավունքներին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչ Դ. Շահբազյանը ՀՔԾ-ում արդեն խնդրի վերաբերյալ բացատրություն և ցուցմունք է տվել և կարծում է, որ իրեն փորձում են շանտաժի ենթարկել:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/23/91180/]ավելի վաղ [/url]Գեղարքունիքի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 23-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի և Ճամբարակի բաժինների, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաև ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի Սևանի հենակետի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել էին վնասազերծել շատերի կյանքի նկատմամբ վտանգավոր եղանակով ավազակային հարձակում կատարողներին:
Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Համբարձում Հարությունյանից, որ 2 հոգի՝ զինված դանակներով, ներխուժել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 9 շենքում գտնվող, իրեն պատկանող ոսկյա իրերի խանութ և սպառնալիքի տակ հափշտակել մոտ 20 մլն դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, որից հետո BMW մակնիշի ՊՆ 5776 Մ համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Նույն պահին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանի կարգադրությամբ ստեղծվել էին օպերատիվ հետախուզական խմբեր՝ Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ սկսվել էր հետապնդում:
Արդեն Ճամբարակից դուրս գալիս հետապնդող ոստիկանների մի խումբը տեղեկացել էր, որ ավազակային հարձակում կատարողները ուղղություն են վերցրել դեպի Սևանի ուղղությամբ: Ռադիոկապով տեղեկությունը փոխանցել էին Սևանի իրենց գործընկերներին, որտեղ էլ դարանակալում էր կազմակերպվել:
Արդեն Ճամբարակ-Սևան ճանապարհին հանցագործները չէին ենթարկվել Սևանի ոստիկանների օրինական պահանջին և BMW-ով հարվածել էին Սևանի համայնքային ոստիկանության աշխատակցի Վազ 2106 մակնիշի 33 RT 039 համարանիշի ավտոմեքենային և շարունակել իրենց փախուստը:
Արդեն Ծովագյուղի խաչմերուկում հանցագործներին դարանակալել էին ռազմական ոստիկանության Սևանի հենակետի պետ, մայոր Արմեն Վարդանյանը, ավագ սպա, կապիտան Արտակ Սանամյանը, հենակետի տեսուչ, կրտսեր սերժանտ Ռաֆիկ Հարությունյանը:
Սակայն նրանք նույնպես չէին ենթարկվել ռազմական ոստիկանության ծառայողների օրինական «կանգ ա՛ռ» ազդանշանին և իրենց BMW-ով հարվածել էին Ա. Սանամյանին պատկանող Վազ 21010 մակնիշի 34 PQ 560 համարանիշի ավտոմեքենային, որից հետո փախել էին դեպի Սևանի ուղղությամբ:
Սակայն, հասնելով «Աղթամար» արձանի մոտ, չէին կարողացել կառավարել ավտոմեքենան և հայտնվել էին դաշտամիջյան հատվածում: Արդեն տեղում Սևանի և Ճամբարակի ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի, Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Ճամբարակի ոստիկանապետի տեղակալ Սասուն Հարությունյանի և օպերգծով տեղակալ Ավետ Հովհաննիսյանի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցների հետ՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ կարողացել էին վնասազերծել BMW-ի միջից դուրս եկող ու փախուստի դիմած Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի 32 շենքի 42 բնակարանի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Արթուրի Աբրահամյանին և Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 1/10 շենքի 37 բնակարանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սոկրատի Աբրահամյանին:
Նրանք բերման էին ենթարկվել Ճամբարակի ոստիկանություն: Ոստիկանները հայտնաբերել էին նաև խանութից գողացված մոտ 20 մլն արժողության ոսկյա և արծաթյա զարդերը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 22-ամյա Արտյոմ Աբրահամյան [/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0277762001484285954954344.jpg[/img]
[b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 23-ամյա Անդրանիկ Աբրահամյան [/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0786167001484286004953619.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+