211652_close_icon
views-count1310 դիտում article-date 18:03 10-01-2017

ՀՀ տրանսպորտի, նախարարությունում քաղաքացիներից ստացվել է 1112 դիմում-բողոք

2016 թ.  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ստացվել է 36385 դիմում և գրություն, որից 1112-ը եղել են քաղաքացիների դիմում-բողոքները:  Դիմում-գրություններից 1623-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով: Նույն ժամանակահատվածում 512  քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայական: 2016 թ. նախարարության լիցենզավորման գործակալության «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 1951 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 41 լիցենզիա և 788 ներդիր, փոստային կապի գործունեության 5 լիցենզիա և 10 ներդիր, ինչպես նաև ՀՀ կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներկրման 611 լիցենզիա: Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային 154  հարցում, որոնց նույնպես ընթացք է տրվել և ըստ էության պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 22 հարցում: Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին: Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր և էլեկտրոնային հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկատվություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները, որոնք թարմացվում են օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում և մատչելի են երկրի ամբողջ տարածքում: Մասնավորապես, նկատի են առնվում նախարարության՝ որպես տեղեկություն տնօրինողի, գործառույթները, գործունեության տարեկան հաշվետվությունները, բյուջեն և դրա կատարման հաշվետվությունները, նախարարության կառուցվածքը, ղեկավար պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, աշխատավայրի հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, նախարարությունում աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները և այլն: Նախարարությունում գործում են և կայքում հրապարակված են «թեժ գծերի» հեռախոսահամարները, որոնցով կարող եք օպերատիվ տեղեկանալ հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակին, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացին, ինչպես նաև Ձեր գրությունների և նամակների ընթացքին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում նախարարությանը հասցեագրած դիմումների ընթացքին հետևել նաև առցանց: Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցին համապատասխան՝ նախարարությունում սահմանված են ընդունելության հատուկ օրեր: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր