211652_close_icon
views-count4766 դիտում article-date 18:38 09-01-2017

Չինական Նոր տարվա կապակցութ­յամբ տեղի կունենա Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլի «Մետաքսի ճանապարհ և ծաղիկ­ների անձրև» խորագրով համերգ

ՀՀ մշակույթի ու Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տության մշակույթի նախարարությունների և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդա­­կան Հանրապետության դեսպանության աջակցությամբ` 2017 թվականի հունվարի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազ­գա­յին ակա­դե­միական թատրոնում, չինական Նոր տարվա կապակցութ­յամբ տեղի կունենա Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլի «Մետաքսի ճանապարհ և ծաղիկ­ների անձրև» խորագրով համերգը: Համերգը նվիրվում է Հայաստանի Հանրա­պե­տության և Չինաս­տանի Ժողովրդական Հանրա­պետության միջև դիվանագիտա­կան հարաբերությունների ­ հաստատման 25-ամյակին: Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլը հիմնադրվել է 1961 թվականին և ներկայացնում է Դունհուան քաղաքի արվեստը, սովորույթները և Մետաքսի ճանապարհի առանձնահատկությունները: Համերգային ծրագրի ընթացքում կներկայացվեն պարային ներկայացումներ, երաժշտա­կան, գործիքային կատարումներ:

Նմանատիպ նյութեր