Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը. ՈՒՂԻՂ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ մատուցվում է Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:
Ըստ Հայկական եկեղեցական օրացույցի՝ մինչև Քրիստոսի ծնունդը մեկ շաբաթ առաջ պահք է: Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում է կեսգիշերից հետո:
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր հայկական եկեղեցիներում տրվում է ճրագալույսի պատարագ: Իսկ արդեն հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան և ջրօրհնեքի տոները:
Ուղիղ հեռարձակումը՝ [url=https://www.azatutyun.am/a/30362120.html]Azatutyun.am[/url]-ի։