ԱՄՆ-ում B-52 ռմբակոծիչի շարժիչը պոկվել և ընկել է թռիչքի ժամանակ
ԱՄՆ-ում ուսումնամարզական թռիչք իրականացնելու ժամանակ B-52 ռմբակոծիչի շարժիչներից մեկը պոկվել և ընկել է։ Այդ մասին հայտնում է Defence News-ը։
Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Դաքոթա նահանգում։ Օդանավում թռիչքի ժամանակ եղել է 5 մարդ։
Գործակալությունը նշում է, որ օդանավն աշխատում է 8 տուրբո շարժիչներով։ Անձնակազմը կարողացել է ինքնաթիռը բարեհաջող իջեցնել։
Ճշտվում է միջադեպի պատճառը։