3205 դիտում
21:14 29-12-2016
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։
Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցությունը, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ԻԻՀ դեսպանն արձանագրել է, որ ԻԻՀ Նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք համագործակցության նոր պատուհան են բացել։
Այս համատեքստում կարևորվել է դատաիրավական մարմինների միջև համագործակցության զարգացումը։
Կողմերը քննարկել են ՀՀ ՔԿ նախագահի՝ օրերս Թեհրան կատարած այցելության արդյունքները և համոզմունք հայտնել, որ այն էապես կնպաստի իրավասու մարմինների միջև փոխգործակցության արդյունավետությանը նպաստող նոր կառուցակարգերի մշակմանը։
Կարևորվել է այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության միջև համատեղ գործողությունների ծրագիր ստորագրելու վերաբերյալ, որի շրջանակներում կկազմակերպվեն համատեղ քննարկումներ՝ քրեական գործերով միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, անդրազգային հանցագործությունների, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեր և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության առանձնահատկությունների վերաբերյալ, կիրականացվի փորձի փոխանակում։ Ծրագրի նախագիծն արդեն մշակվել է, և նախատեսվում է, որ այն ստորագրումից հետո քննարկումները կկազմակերպվեն նաև երկու երկրների սահմանամերձ շրջաններում, ինչը կնպաստի առավել ջերմ ու անմիջական հարաբերությունների հաստատմանը տարածքային ստորաբաժանումների միջև։
Ա.Հովսեփյանը Թեհրանում այցելել է նաև ԻԻՀ Մեջլիս, հանդիպումներ ունեցել դատաիրվական մշտական հանձնաժողովի անդամների հետ, որի ժամանակ կարևորվել է երկու երկրների միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին ստորագրված միջպետական համաձայնագրի՝ օր առաջ վավերացումը ԻԻՀ Մեջլիսի կողմից։ Ա.Հովսեփյանն արձանագրել է, որ միջգերատեսչական փաստաթղթերի շրջանակներում երկու երկրների իրավասու մարմինների միջև ձևավորվել են համագործակցության լավ ավանդույթներ ու մեխանիզմներ, ինչին միջպետական համաձայնագրի վավերացումը կարող է էապես նոր որակ հաղորդել։
Դրական գնահատելով ՀՀ ՔԿ նախագահի այցի ընթացքում Թեհրանում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը համաձայնություն են ձեռք բերել աշխատանքային կարգով քննարկել դրանք գործնականում կիրառելու ընթացակարգերը։
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2083 դիտում
21:24 03-03-2016
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2484 դիտում
22:24 07-12-2016
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
2218 դիտում
20:12 16-09-2016
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
754 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
610 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին