211652_close_icon
views-count2457 դիտում article-date 22:24 07-12-2016

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։ Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել դեսպանատան կատարած աշխատանքը՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում և արձանագրել, մասնավորապես, իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները։ Կողմերը հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը։ Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են ՀՀ քննչական կոմիտեի և Ղազախստանի քննչական մարմինների միջև համագործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին, ձեռք բերել պայմանավորվածություն` աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու վերաբերյալ։ [b] ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր