211652_close_icon
views-count47801 դիտում article-date 00:20 28-12-2016

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Ոսկե հասկ-2016» մրցանակաբաշխությունը. կենդանի երաժշտության տակ նստած տեղում պարում էին անգամ դասախոսները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատը, ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնել և իրականացնում են «Ոսկե հասկ» տասներորդ մրցանակաբաշխությունը, ուր ներգրաված են բուհի թե ուսանողները, թե դասախոսները: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց և կառույցներին: [b]2016թ. հաղթողներն են`[/b] 1. Հայրիյան Նարեկ - Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի ագրոբիզնեսի և շուկայաբանություն 5-րդ կուրսի ուսանող, «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք» անվանակարգում 2. Արարատ սննդի կոմբինատ Սահմանափակ պատասխանատվության ընկերություն - «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն» անվանակարգում 3. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը - «Համալսարանին աջակցող lավագույն կառույց անվանակարգում 4. ՀԱԱՀ գիտական Գրադարան - «Համալսարանի լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» անվանակարգում 5. Գյուղատնտեսական կենդանիների Մորֆոլոգիայի և ֆիզիոլոգիայի ամբիոն - «Լավագույն ամբիոն» անվանակարգում 6. Բույսերի պաշտպանություն մասնագիտության 3-րդ կուրսը - «Լավագույն կուրս» անվանակարգում 7. Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ» անվանակարգում 8. Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը- «Լավագույն ֆակուլտետ» անվանակարգում 9. Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնը - Նորագույն տեխնոլոգիաների կիրառման լավագույն ամբիոն անվանակարգում: [b]ՀԱԱՀ ռեկտորատ, ՀԱԱՀ ուսանողական խորհուրդ[/b] [color=#000000]Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 550+
550+

Նմանատիպ նյութեր