Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեծ դահլիճում տեղի կունենա «Ոսկե հասկ» ութերորդ մրցանակաբաշխությունը:
Այն նպատակ ունի խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց և կառույցներին:
Մրցանակաբաշխությունը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀԱԱՀ ռեկտորատը, ՀԱԱՀ ուսանողական խորհուրդը։