211652_close_icon
views-count27896 դիտում article-date 14:51 27-12-2016

2016 թ. ամենաարդյունավետ գործունեություն իրականացրած ՀՀ պետական համակարգերը

Ամփոփելով 2016թ. պետական գերատեսչությունների կատարած աշխատանքները` «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը տարվա լավագույն և առավել արդյունավետ աշխատած ոլորտներ է ճանաչել` ՀՀ ՊՆ, Ոստիկանության և ԱԱԾ գերատեսչությունները: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մեր քաջարի զինվորներն ու սպաները ևս մեկ անգամ փաստեցին, որ մեր բանակն արդարացիորեն է համարվում տարածաշրջանում ամենամարտունակ և հզոր պաշտպանական կառույցը: Ձեռնարկելով ապրիլյան ռազմական ագրեսիան ազերիները հեռուն գնացող նպատակներ ունեին, սակայն մեր առյուծասիրտ զինվորները ի շնորհիվ իրենց աննկուն ոգու և բացառիկ խիզախության, ռազմարվեստի խորը գիտելիքների փայլուն տիրապետման արդյունքում կարողացան արժանի հակահարված հասցնել թշնամուն և վիժեցրին հեյդարօղլու և նրա համախոհների բոլոր սադրիչ ծրագրերը: Ցավոք սրտի ազերիների նախաձեռնած ռազմական արկածախնդրության արդյունքում հայկական կողմը ևս ունեցավ մարդկային և տարածքային կորուստներ, սակայն թշնամու զոհերի քանակը իրականում մի քանի անգամ ավելի շատ էր: [img]/ups/images/028310900148283580020367.jpg[/img] Պետք է արժանին մատուցել ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, ով իրեն դրսևորեց որպես բազմափորձ և ռազմական գործին քաջատեղյակ հրամանատար և հերթական անգամ ապացուցեց` հայրենիքին և սեփական ժողովրդին անմնացորդ և անձնվիրաբար ծառայելու իր անկոտրում կամքն ու անխախտ համոզմունքը, իսկ այնուհետև էստաֆետը փոխանցեց նորանշանակ նախարարին, ով նույնպես պատրաստակամ է իր ամբողջ ուժն ու եռանդը ծառայեցնել մեր բանակի հետագա հզորացմանն ու իր ղեկավարած ոլորտի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը: [img]/ups/images/0003486001482835826247000.jpg[/img] ՀՀ Զինված ուժերը գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ շարունակում են պատվով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Նախագահի ուշադրության և հետևողական աշխատանքի շնորհիվ բանակը համալրվում է նոր սերնդի զինատեսակներով և ժամանակակից գույքով: ՀՀ Զինված ուժերը մշտապես գտնվում են մարտական պատրաստվածության բարձր աստիճանի վրա և ի զորու են կանխելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն, իսկ խրամատում կանգնած մեր զինվորը շարունակում է հանդիսանալ մեր հայրենի սահմանների անձեռնմխելիության և մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ գոյակցության թիվ մեկ երաշխավորը: [img]/ups/images/0756288001482835845445491.jpg[/img] ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի համար 2016թ. բավականին լարված ու պայթյունավտանգ իրավիճակներով հագեցած տարի էր: 2016 թվականի ամենադրամատիկ և ցավոք սրտի, ողբերգական ավարտով իրադարձությունը` հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի զինված անդամների կողմից Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի ապօրինի գրավումն էր: ՀՀ ոստիկանությունը և ԱԱԾ-ն ունենալով բոլոր իրավական և բարոյական իրավունքները, որպեսզի արդեն ժամեր անց վնասազերծեն բոլոր ահաբեկիչներին, ովքեր չենթարկվելով օրենքի պահապանների օրինական պահանջներին` սառնասրտորեն գնդակահարեցին ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանին, ցուցաբերեցին ծայրաստիճան հանդուրժողականություն և բացառիկ պրոֆեսիոնալիզմ, չտրվեցին զինված ապստամբների սադրանքներին և բացառապես գործեցին օրենքի շրջանակներում: Մեր իրավապահներն արեցին առավելագույնը, որպեսզի երկիրը զերծ պահեն ավելորդ ցնցումներից, իսկ հասարաքաղաքական կյանքը երկու շաբաթ շարունակ կաթվածահար արած ահաբեկիչների և նրանց սատարող ցուցարարների անօրինական պահանջներին ի պատասխան, չօգտվեցին օրենքով իրենց վերապահված լիազորությունները կիրառելուց և վիրտուոզ կերպով կարողացան զինված ահաբեկիչներին` կյանքին վտանգ չսպառնացող հրազենային վնասվածքներով վնասազերծել և ձերբակալել: Աներկբա է, որ «Սասնա Ծռերի» ձեռնարկած անհեռանկար ու ի սկզբանե ձախողման դատապարտված արկածախնդրության մեջ, որքան էլ որ տարօրինակ է, միակ տուժող կողմը դա մեր ոստիկանությունն էր, ով երեք թանկ զոհերի գնով կարողացավ կանխել ահաբեկիչների հետագա արյունահեղ ու անկանխատեսելի հետևանքներով հղի գործողությունները: Վստահ եմ, որ ցանկացած մեկ այլ քաղաքակիրթ երկրում, նման իրավիճակներում յուրաքանչուր սպանված ոստիկանի փոխարեն առնվազն 10 ահաբեկիչ կսպանվեր, ուստի այս փաստը վկայում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անմիջական նախաձեռնությամբ մեկնարկած համակարգային բարեփոխումները, ոստիկան-քաղաքացի փոխհարաբերություններում առկա անջրպետը վերացնելու, ոստիկանության հանրային վստահության նշաձողը բարձրացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները արդեն տեսանելի և դրական արդյունքներ են գրանցում: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ՀՀ ոստիկանապետի հրամանով մեր իրավապահները ևս մասնակցեցին թեժ մարտերին և տևական ժամանակ ուժեղացված ծառայություն էին իրականացնում` հատկապես վտանգավոր և ստրատեգիական նշանակություն ունեցող դիրքերում: [img]/ups/images/0146423001482835889340236.jpg[/img][img]/ups/images/036048300148283588885970.jpg[/img] ՀՀ ԱԱԾ-ն նույնպես իրավմամբ կարելի դասել 2016թ. արդյունավետ աշխատած գերատեսչությունների շարքին:ԱԱԾ-ի աշխատակիցները 2015թ. տարեվերջին Նորք-Մարաշում կարողացան վնասազերծել հայտնի բանդայի անդամներին, իսկ հուլիսյան դեպքերի ժամանակ Ոստիկանության հետ համատեղ չեզոքացրեցին «Սասնա Ծռերի» անդամների սպառնալիքները: ԱԱԾ ղեկավար կազմում ևս տեղի ունեցավ սերնդափոխություն և երկար տարիներ ԱԱԾ կառույցը իդեալական ղեկավարած, փորձառու և իր գործի իսկական պրոֆեսիոնալ հանդիսացող գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին փոխարինեց` պետական ապարատում շնորհալի և բանիմաց կադրի համբավ վայելող Գեորգի Կուտոյանը, սակայն այս կարևորագույն ու կենսական նշանակություն ունեցող կառույցի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ արժանիորեն վաստակած հանգստի մեկնած գեներալները՝ ի դեմս Գորիկ Հակոբյանի և Հրանտ Եպիսկոպոսյանի, շարունակում են իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները հաջողությամբ փոխանցել, իրենց իսկ աճեցրած` բացառիկ հայրենասիրությամբ օժտված և իրենց գործի իրական նվիրյալներ հանդիսացող ԱԱԾ աշխատակիցների նոր սերնդին:

Նմանատիպ նյութեր