Կապան-Ագարակ ավտոճանապարհը քարաթափման հետևանքով միակողմանի երթևեկելի է դարձել
Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Ագարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ՀՀ ԱԻՆ մամալո ծառայությունից տեղեկացավ, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները և «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները կատարել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ: Ժամը 11.55-ի դրությամբ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է: