2715 դիտում
19:25 21-12-2016
«Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան- քննարկումը՝ «Կանանց քաղաքական մասնակցությունը» խորագրով
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին՝ «Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան-քննարկումը, այս անգամ՝ «Հայ հասարակության մենթալ կարծրատիպերը. կանանց քաղաքական մասնակցությունը» խորագրով:
Քննարկման ընթացքում բանախոսները վեր հանեցին խնդիրներ` կապված ընտրական օրենսգրքի և դրա դրույթների լիարժեք իրականացման հետ, խոսեցին կուսակցություններում և տարատեսակ քաղաքական նախեռնություններում կնոջ դերի մեծացման անհրաժեշտության, գենդերային հավասարության, ինչպես նաև քաղաքականության մեջ կանանց ակտիվության ընդլայնման մասին:
Անդրադառնալով Հայաստանում կանանց մասնակցային հնարավորություններին և խոչընդոտներին՝ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ Հասմիկ Շափաղաթյանը կարևորեց կանանց քաղաքական մասնակցությանը խոչընդոտող գործոնների բացահայտումը, դրանց հասցեական ուղղորդումը և բաց ու հանրային քննարկումների միջոցով լուծման հնարավոր ելքերի հայտնաբերումը:
Կարևոր է դեռևս մանկուց աղջիկների և տղաների սոցիալիզացիայի վեկտորի փոփոխությունը, որին պետք է հասնել կրթական, դաստիարակչական, սոցիալական մի շարք ծրագրերի ներդրմամբ:
Քննարկմանը հնչած կարծիքներն ու առաջարկությունները հետագայում կարտացոլվեն «Միասնություն» համազգային շարժման ծրագրային հիմնադրույթներում:
[b]
«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1825 դիտում
20:26 08-12-2016
«Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան- քննարկումը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»