2162 դիտում
21:25 20-12-2016
Հայտնի են դրամաշնորհ ստացած հասարակական կազմակերպությունները
Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը։
Հանձնաժողովի որոշմամբ՝ հայտարարված մրցույթի արդյունքում դրամաշնորհ կստանան հետևյալ հասարակական կազմակերպությունները՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ, «Հանուն կրթության և գիտության» ՀԿ, «Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն» ՀԿ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ։
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն, նոյեմբերի 10-ին հայտարարել էր մրցույթ հետևյալ երեք անվանակարգերում՝ «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում», «Զոհված ազատամարտիկների, սահմանամերձ գյուղերում բնակվողների, Սիրիայից արտագաղթած ընտանիքների անչափահաս երեխաների և ուսման մեջ լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համար ՀՀ Նախագահի աշխատակազմի տարածքում ամանորյա մշակութային հանդիսությունների կազմակերպում»,
«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրավական ուղղությունների զարգացումը»:
Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Ազատյանը ողջունում է այն փաստը, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթում ներգրավվել է նաև սննդի անվտանգության ոլորտին առնչվող անվանակարգ։ Ըստ հանձնաժողովի անդամի՝ ոլորտը շատ խնդրահարույց և խոցելի է, որովհետև գործ ունենք սննդամթերքի հետ, ինչին առնչվում է ամբողջ բնակչությունը, մասնավորապես՝ երեխաները։ Եվ մրցույթում նման անվանակարգ սահմանելը նշանակում է, որ այն գտնվում է ուշադրության
կենտրոնում։
Լիլիթ Ազատյանը նշում է, որ ծանոթանալով հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերին՝ դրական տպավորություն է ստացել։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
1548 դիտում
11:56 19-03-2014
Հայաստանում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները պետական աջակցություն կստանան
906 դիտում
18:08 25-12-2015
Պարգևատրվել են 2015 թվականին նախարարության հետ համագործակցած լավագույն հասարակական կազմակերպությունները
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը