867 դիտում
18:08 25-12-2015
Պարգևատրվել են 2015 թվականին նախարարության հետ համագործակցած լավագույն հասարակական կազմակերպությունները
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կայացել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2015» մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների պարգևատրման արարողությունը:
Մրցույթի արդյունքներն ամփոփել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով ստեղծված «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2015» մրցութային հանձնաժողովը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել հաղթողներին ու մինչ մրցանակների հանձնումը ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն 2015 թվականին նախարարության՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքների և իրականացված ծրագրերի մասին:
Ա. Քարամյանն իր խոսքում անդրադարձել է երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատված «Երիտասարդական աշխատողի ինստիտուտի կանոնակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագծին, որով առաջին անգամ փորձ է արվում ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել «երիտասարդական աշխատող» հասկացությունը, որն ամբողջ աշխարհում լայն զարգանում է ապրում: Փոխնախարարի խոսքերով, տարվա ձեռքբերումներից էր Հայաստանի Հանրապետության նախագահությունը ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդում, ինչպես նաև հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովի անցկացումը Երևանում:
Նախարարի տեղակալ Ա. Քարամյանը խրախուսական մրցանակներ և վկայագրեր է հանձնել 2015 թվականի ընթացքում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրենց լավագույնս դրսևորած տասնչորս երիտասարդական հասարակական կազմակերպություն- ների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում լավագույն ծրագրեր իրականացրած երիտասարդական հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում լավագույն ծրագրեր իրականացրած երիտասարդական հասարակական կազմակերպություններին:
Նմանատիպ նյութեր
1461 դիտում
11:56 19-03-2014
Հայաստանում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները պետական աջակցություն կստանան
2105 դիտում
21:25 20-12-2016
Հայտնի են դրամաշնորհ ստացած հասարակական կազմակերպությունները
Այս բաժնից
409 դիտում
15:12 03-12-2024
Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
568 դիտում
14:05 03-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի