211652_close_icon

ՌԴ օդանավերը Սիրիա են տեղափոխել երեխաների համար նախատեսված 40 տոննա նվեր

views-count2911 դիտում article-date 12:06 19-12-2016
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռները Սիրիայի «Խմեյմին» ավիաբազա են հասցրել 40 տոննայից ավելի նվերներ, որոնք տոնական օրերի կապակցությամբ բաժանվելու են սիրիացի երեխաներին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Բոլոր նվերները հավաքվել են «Ռուսաստանի երեխաները՝ Սիրիայի երեխաներին» համառուսական ակցիայի շրջանակներում։ Նվերների մեջ պայուսակներով կոնֆետներ են, խմորեղեն և խաղալիքներ, որոնք կբաժանվեն սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների երեխաներին։ Հատուկ բաժին է առանձնացվել Հալեպում բնակվող երեխաների համար, որոնց նվերներով բեռնատարների ավտոշարասյունն արդեն ուղևորվել է այնտեղ։

Նմանատիպ նյութեր