Ինդոնեզիայում սննդամթերք տեղափոխող ինքնաթիռ է կործանվել. կա 13 զոհ
Ինդոնեզիայում կործանվել է ռազմաօդային ուժերի Hercules C-130 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ինդոնեզիայի Տիմիկա քաղաքից Վամենա քաղաք սննդամթերք տեղափոխող ինքնաթիռում գտնվել է 3 օդաչու և զինվորական անձնակազմի 10 անդամ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հնարավոր պատճառներից մեկը եղանակային վատ պայմաններն են եղել: