5160 դիտում
22:28 15-12-2016
Ավարտվեց գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնությունը
Ավարտվել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որն անցկացվել է «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի մարզադահլիճում:
Առաջնությունն անցկացվել է բոլոր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ, պատանի) համար, որին մասնակցել են Երևան, Գյումրի, Կապան և Քաջարան քաղաքները ներկայացնող շուրջ 100 մարմնամարզուհիներ:
Մեծահասակների պայքարում բոլոր վարժություններում (օղակ, գնդակ, գուրզեր, ժապավեն) Հայաստանի Հանրապետության չեմպիոն է դարձել Յասմինա Աղագուլյանը (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան):
Երիտասարդների պայքարում՝ պարանով վարժություն մրցաձևում հաղթող է դարձել Ռոզա Ադամյանը (անձնական մարզիչ՝ Աննա Այվազյան), իսկ օղակով, ժապավենով, գնդակով և գուրզերով վարժություններում՝ Յուլիա Վոդոպյանովան (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան):
Պատանիների պայքարում առանց առարկաների վարժության հաղթող է դարձել Իլոնա Ղանդիլյանը (անձնական մարզիչ՝ Մայա Պետրոսյան), գուրզերով վարժության հաղթող՝ Ալինա Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Հասմիկ Մակարյան), իսկ պարանով, օղակով և գնդակով վարժություններում՝ Մերի Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Ջուլետա Ղազարյան):
Բոլոր հաղթողները, բացառությամբ Ալինա Պողոսյանի, «Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներ են, իսկ Ալինա Պողոսյանը մարզվում է «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ում։
Նմանատիպ նյութեր
3742 դիտում
21:04 04-02-2022
Նատալյա Ռոտենբերգը՝ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ
2217 դիտում
18:26 03-05-2021
Երևանում անցկացվեց Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության բաց առաջնությունը
Այս բաժնից
3052 դիտում
11:06 29-12-2024
Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում
3310 դիտում
12:18 28-12-2024
Հայ շախմատիստների արդյունքները՝ արագ շախմատի ԱԱ-ում
3553 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով