1532 դիտում
21:00 15-12-2016
Կառավարությունը շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողներին
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով: Հիմնադրամը 2011թ.-ից իրականացնում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրում», ինչպես նաև 2015թ.-ից սկսած «Կրթաթոշակ սահմանամերձ համայնքների ուսանողներին» ծրագրերը: Ընդհանուր առմամբ 2011-2016թթ. ընթացքում կրթաթոշակ են ստացել մոտ 5000 ուսանողներ:
Արարատյան բակալավրիատի քննությունների ներառումը բուհական ընդունելության քննությունների համակարգում ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ 2014թ. ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը մեկնարկել են Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ): Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ձևավորել միջազգայնորեն մրցունակ ազգային հայալեզու կրթական ծրագիր (Արարատյան բակալավրիատ- ԱԲ), որն իր հերթին ՀՀ-ում գործող ավագ դպրոցների ինստիտուցիոնալ զարգացման հիմք կդառնա։
Ծրագիրն իրագործվում է միջազգային գործընկերների՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի (Cambridge International Examinations) և Լոնդոնի համալսարան-քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համատեղ։ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում Արարատյան բակալավրիատ ծրագրի ներդրման մեկնարկը նախատեսված է սույն թվականի դեկտեմբեր ամսին։ Առաջին փուլով նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզային և ԼՂՀ ընտրված դպրոցներում՝ առնվազն մեկական հոսքային դասարանով։
Կառավարության մեկ այլ որոշմամբ ԿԳ նախարարությանը գումար կհատկացվի Գորիսի և Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սպասարկման տարածքների ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելու նպատակով:
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Երևանում Չինաստանի աջակցությամբ չինական դպրոցի կառուցման համար հայկական կողմի պարտականությունների կատարման համար:
Գործադիրը հաստատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում Շահեն Շահինյանի ընտրության արդյունքները:
Նմանատիպ նյութեր
4557 դիտում
20:06 18-04-2020
Նիկոլ Փաշինյան. Բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու
1503 դիտում
13:51 06-02-2019
Դասախոսներին, ուսանողներին կառուցողական ակտիվություն ցուցաբերելու կոչ պետք է հղենք․ Փաշինյան
Այս բաժնից
775 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
655 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
859 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am