211652_close_icon
views-count3725 դիտում article-date 22:21 13-12-2016

Պենտագոնը հայտնել է Սիրիայում «Իսլամական պետության» 3 պարագլուխների ոչնչացման մասին

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիայի ավիացիայի հարձակման արդյունքում դեկտեմբերի 4-ի գիշերը Ռաքքայում սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմնական պարագլուխներից 3-ը: Այս մասին հայտնում է HTB -ն: Սպանված առաջնորդների թվում են 2015-ի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչություն ունեցողները: Նշենք, որ այդ ահաբեկչության հետևանքով զոհվել էր 130 մարդ, ևս 350-ը՝ վիրավորվել:

Նմանատիպ նյութեր