5169 դիտում
16:33 13-12-2016
Երևանի թիվ 6 դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է զոհված զինծառայող Ռոբերտ Մկրտչյանի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 6 հատուկ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է դպրոցի շրջանավարտ, զինվորական պարտականությունների կատարման ընթացքում զոհված Ռոբերտ Մկրտչյանի անունով:
Այդ կապակցությամբ կրթօջախում կազմակերպվել է հիշատակի միջոցառում: Դպրոցի հիմնադրման 45-ամյակի առիթով էլ աշակերտների կրթության, դաստիարակության, ինչպես նաև վերջիններիս խնամքի ուղղությամբ տարված աշխատանքների համար Երևանի քաղաքապետի պատվոգրով և շնորհակալագրով են պարգևատրվել դպրոցի տնօրենը, մանկավարժներ և այլ աշխատակիցներ: Երևանի համար 87 միջնակարգ դպրոցի դասարաններից մեկն էլ այսուհետ կանվանակոչվի դպրոցի նախկին սան, 1998 թվականին մարտական դիրքերում զոհված Գոռ Օհանջանյանի անունով։
Դասասենյակների բացման հանդիսավոր արարողություններին մասնակցել են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, զոհված հերոսների հարազատները, իսկ թիվ 87 դպրոցում` նաև երկրապահ կամավորականների և ազատամարտիկ վետերանների միությունների, «Զինվոր» համակարգող խորհրդի ներկայացուցիչները, համադասարանցիները:
Դասարանում տեղադրվել են Գոռ Օհանջանյանի անձնական իրերը, լուսանկարներն ու նրա մասին պատմող նյութերը։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել նաև դպրոցի զոհված սաների հիշատակը հավերժացնող խաչքարին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
2967 դիտում
23:53 02-02-2015
Այնթափի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է Ստեփան Միրզոյանի անունով
Այս բաժնից
1219 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1042 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
856 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել