ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը կմասնակցի Հայաստանի և Ռուսաստանի ՊՆ համագործակցության ծրագրով նախատեսված զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի քննարկմանը
ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը ս.թ. դեկտեմբերի 7-9-ը կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների 2016թ. երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի քննարկմանը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ համատեղ կիրառման օպերատիվ (մարտական) փաստաթղթերի մշակման, պահպանման կարգի մասին փաստաթղթի նախագծի համաձայնեցմանը: