211652_close_icon

Ուկրաինան ճանաչվել է Եվրոպայի ամենակոռումպացված երկիր

views-count2136 դիտում article-date 14:03 07-12-2016
Եվրոպայի աուդիտորական դատարանի տարածած զեկույցում նշվում է, որ Եվրոպայի ամենակոռումպացված երկիրը Ուկրաինան է, հայտնում է Interfax գործակալությունը։ Զեկույցում ներկայացվել է Եվրամիության կողմից Ուկրաինայում անցկացվող բարեփոխումներին ցույց տրվող աջակցությունը. «Չնայած նրան, որ Ուկրաինան ջանքեր է ներդնում բարեփոխումների ոլորտում, այդուհանդերձ, նախկինի պես համարվում է aմենակոռումպացված եվրոպական պետությունը»։ Դատարանի կարծիքով՝ Ուկրաինայում տնտեսության, քաղաքականության և զանգվածալին լրատվական ոլորտում հիմնական ղեկը օլիգարխների ձեռքում է։ «Օլիգարխների կլանը շարունակում է էական ազդեցություն ունենալ տնտեսության, քաղաքականության ու ԶԼՄ-ների գործունեության վրա»,-ասված է փաստաթղթում։ Ի հավելումն՝ Նշվում է, որ եվրոպական աուդիտորների խնդիրն է՝ գնահատել Եվրամիության ֆինանսական միջոցների ճիշտ ու արդյունավետ ծախսը։

Նմանատիպ նյութեր