211652_close_icon
views-count1899 դիտում article-date 10:28 07-12-2016

Ինչո՞ւ չեն գործում «կարգոները». ՓՄՁ-ները լուրջ դժվարություն ունեն ներկրման հարցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ փոքր ու միջին ձեռներեցներից «Ժողովուրդ»-ը ահազանգեր է ստանում, որ բեռնափոխադրող «կարգոները» չեն գործում, և իրենք լուրջ դժվարություններ ունեն ներկրման հարցում: Այս խնդիրը առաջացավ ՊԵԿ նախագահի փոփոխության արդյունքում, երբ Վարդան Հարությունյանը սահմանեց «խաղի նոր կանոններ»: «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ-ի լրատվականից փորձեց պարզել՝ ինչո՞ւ չեն գործում «կարգոները». «Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք նախկինում բեռնափոխադրողների միջոցով էին իրականացնում ներմուծումը, այժմ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում մաքսային պարզեցված ընթացակարգերի շնորհիվ կարողանում են ինքնուրույն ներմուծում իրականացնել, ինչը վերջիններիս հնարավորություն է ընձեռել գրանցվել որպես ինքնուրույն հարկ վճարող և հարկային դաշտում թափանցիկ գործունեություն իրականացնել: Միայն վերջին շրջանում այդպիսի կազմակերպությունների թիվը հասել է շուրջ 125-ի: Իսկ առավել փոքր ներմուծողները, ինչպես նախկինում, շարունակում են ներկրումներն իրականացնել «կարգոների» միջոցով, և հարկային բեռի տեսանկյունից նրանց գործունեության մեջ որևէ փոփոխություն չի եղել»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր