8337 դիտում
10:26 29-10-2016
«Կարգոները» երկու հարկ չեն վճարելու. Գագիկ Խաչատրյանի օրոք գործող «սև կասա»-ն փակվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին հատկապես առևտրականների շրջանում ակտիվորեն քննարկվում է, այսպես կոչված, «կարգոների» փակվելու լուրը: Դրանք այն կազմակերպություններն են, որոնց առևտրականներն իրենց բեռը հանձնում են ձեռքբերման երկրում և ստանում Հայաստանում` ծառայության համար վճարելով, ըստ բեռի քաշի, 6-8 դոլար՝ մեկ կիլոգրամը:
Բայց պարզվում է` «կարգոների» հետ կապված խնդիրն իրականում միտումնավոր է այլ կոնտեքստում շրջանառվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանը ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո «կարգոներին» զգուշացրել է, որ այսուհետ իրենք երկու հարկ չեն վճարելու նախկին սկզբունքով:
Բանն այն է, որ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք գործել է հարկման 2 տարբերակ. մեկը վճարվել է պետբյուջե, իսկ մյուսը, այսպես կոչված, «սև կասա»: Եվ հիմա «կարգոներին» զգուշացվել է, որ գումարը վճարվելու է միայն պետբյուջե:
Այսինքն` առևտրականների վճարած գումարները որևէ կերպ չեն ավելանա: Բայց այս հեռանկարը «կարգոների» նախկին գործելաոճի հետ հարաբերություն ունեցող որոշակի շրջանակների համար, բնականաբար, ձեռնտու չէ, դրա համար էլ նրանք շրջանառության մեջ են դրել լուրերը, թե «կարգոներն» ընդհանրապես փակվում են, ինչը առևտրականների շրջանում կարող է լուրջ դժգոհություններ առաջացնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
10:28 07-12-2016
Ինչո՞ւ չեն գործում «կարգոները». ՓՄՁ-ները լուրջ դժվարություն ունեն ներկրման հարցում. «Ժողովուրդ»
1003 դիտում
08:47 09-05-2024
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ «Ժողովուրդ»
6993 դիտում
09:01 09-08-2019
Մաքսայինում գործում են «կարգոները», որոնց համար ապրանքի հարկման մեխանիզմն այլ է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»